«Հայաստանը և Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ». Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ: Այս մասին «Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ կայացած զրույցում ասել է Կարեն Կարապետյանը:

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ լինելո՞ւ է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել է Կարապետյանը:

ՀՀ վարչապետն իր այցը գնահատել է արդյունավետ, ջերմ ու կառուցողական, նշելով, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով ժամանել է Վրաստան: Կողմերը համաձայնել են, որ հայ-վրացական հարաբերություններն անհրաժեշտ Է դիտարկել նաեւ տարածաշրջանային համատեքստում՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները:

«Այն ժառանգությունը, որ մենք ունենք, անհրաժեշտ է պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին»,- հայտարարել է Կարապետյանը:
Բանակցությունների շրջանակներում երկու երկրների վարչապետները քննարկել են նաեւ Վրաստանում ապրող հայերի վիճակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 20-30 տարի անց Կարապետյանը Հայաստանը տեսնում է որպես մի երկիր, որով հպարտանալու են բոլորը:

Տեսանյութեր

Լրահոս