Բաժիններ՝

Մինսկը հայտարարել է, որ մոտ է Մոսկվայի հետ գազի գնի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը

Ռուսաստանն ու Բելառուսը մոտ են ռուսական գազի գնի նվազեցման մասին պայմանավորվածությանը, հայտարարել է Բելառուսի կառավարության փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հանրապետության էներգետիկայի կոլեգիայում։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Ես հուսով եմ՝ մենք մոտ ենք իրավիճակի հանգուցալուծմանը»,- հայտարարել է Սեմաշկոն։
Նրա խոսքով՝ «մենք պետք է մեր գործընկերներից հասնենք գազի գնի զգալի նվազեցման»։

Սեմաշկոն հայտնել է նաև, որ գազի գինը Բելառուսի համար կկապվի ներռուսական գնին։
«Մենք, ամենայն հավանականությամբ, կկապվենք ներռուսական գներին»,- հայտնել է նա՝ տեղեկացնելով, որ արդեն պատրաստ է ճանապարհային քարտեզը, որը թույլ կտա Բելառուսին մինչև 2019թ. հուլիսի 1-ը գազ ստանալ «Ռուսաստանի հետ հարաբերակցությամբ», իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Սմոլենսկի մարզի համար գների մակարդակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս