Բաժիններ՝

Դիվանագիտական սկանդալ Լատվիայի և ԱՄԷ-ի միջև

ԱՄԷ-ն բողոքի նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին՝ իր դեսպանի՝ Հանան Խալֆան Օբայդի Ալի ալ-Մադանիի ու մուսուլմանական սովորույթների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով, հայտնում է Life-ը։

Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչությունը այդ մերձբալթյան երկրում բացվել էր միայն փետրվարի 9-ին, սակայն դրանից անմիջապես հետո ծագել էր սկանդալը։
Բանն այն է, որ դիվանագետից Ռիգայի օդանավակայանում պահանջել էին հանել հիջաբը։

Հաղորդվում է, որ դեսպանը դա պատրաստ է եղել անել առանձին սենյակում և միայն կանանց ներկայությամբ, սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։

Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչ Վիտա Դոբելեն հայտարարել է, որ Ռիգայի օդանավակայանում բոլոր ստուգումներն անցնում են եվրոպական կանոններով։
Արաբական երկիրը նշել է, որ օդանավակայանի աշխատակիցները «ակնհայտորեն չեն հասկանում դիվանագիտության ողջ փխրունությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս