Եվրամիության խորհուրդը էներգետիկայի և տրանսպորտի նախարարների մակարդակով այսօր կքննի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Հարցին` արդյոք համաձայնություն կա՞ գեներալների հետ, թե ով ինչքան ձայն է տանելու, Մովսիսյանը զարմացավ «Բաժանովի ա՞ էդի»:
Դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ ուզում է հասկանալ՝ ի՞նչն է խանգարում այս քառօրյայում քննարկման դնել ԱԺ հայտարարության նախագիծը՝ 2014 թվականին սկսված և առ այսօր շարունակվող Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանական գործողություններ որակելու. «Մենք լավություն չենք անում մեր եզդի բարեկամներին, մենք ընդամենը փորձում ենք տեղի ունեցած փաստին տալ իրավական գնահատական»:
Նախորդ գիշեր Տավուշի մարզի Բաղանիս և մարզի այլ սահմանային գյուղերի ուղղությամբ` սահմանի ողջ երկայնքով հակառակորդի դիրքերից կրակել են, նախորդ օրերի համեմատությամբ ավելի ինտենսիվ, այդ թվում` նաև խոշոր տրամաչափի հրաձգային միջոցներով:
«Ինչպիսի՞ քննարկումներ են տեղի ունեցել քաղաքական մեծամասնության շրջանակներում, ինչո՞ւ է Արթուր Սարգսյանը ձերբակալված, ի՞նչ հանցագործություն է արել, որի համար նա մինչև այսօր տառապում է, առավել ևս, որ բոլորին հայտնի է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ»:
«Փառք մեր զինվորներին և հրամանատարներին, որ զգոն են եղել: Այսուհանդերձ, պետք է նկատել, որ նորից ռազմական գործողությունների էսկալացիա է տեղի ունենում: Այս ամենը չի կարելի որպես առանձին դրվագ դիտարկել, սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է և նախերգանքը նոր պատերազմական գործողությունների համար»:
«Մեզ փող որտեղի՞ց, որ ընտրակաշառք բաժանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանններում առաջադրված Սամվել Ալեքսանյանը:
Թուրքական բանակը 90 կիլոմետր խորացել է Սիրիայի ներսում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի շրջանակում և մտադիր է շարունակել գործողությունը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը։
Եեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:
Վերահսկիչ պալատի նախագահ, ըստ ամենայնի, կդառնա Լևոն Յոլյանը: Այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ նա հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, իսկ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Լ.Յոլյանի թեկանածությունն առաջարկել է ՀՀ նախագահը:
Թուրքական Քոջաելի նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա, հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը։
Իրանական ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» զորավարժությունների ընթացքում թեսթավորել են նոր հրթիռային համակարգ, որն ստացել է Dehlaviyeh անվանումը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է, և դադարեցվել են նրա լիազորությունները:
Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Դանակահարություն՝ Էրեբունիում: Տուժողի կյանքը փրկել չհաջողվեց:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնալատար Դիմիտրիս Ավրամպուլոսը երեկ հանդիպել են Թբիլիսիում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Անգլիական լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (3:2):
Ադրբեջանի պաշտպանությունն այսօր հաստատել է շաբաթ օրը Արցախում տեղի ունեցած մարտերի հետևանքով ադրբեջանցի 5 զոհի մասին տեղեկությունը, հայտնում է RIA Novosti-ն։
«Կնիքի եւ ֆաքսիմիլեի կորուստը կարող է կապված լինել պատրիարքի կտակի կեղծման հետ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի գահին իր հաջորդի վերաբերյալ»,- «Իմեդի»-ին հայտարարել է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:
Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը նոր բյուջեի ձևավորման մասին՝ հաշվի առնելով երկրի պաշտպանության վրա իրականացվող ծախսերի կտրուկ մեծացումը, գրում է The New York Times-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջսիրիական բանակցություններում քրդերի մասնակցության օգտին, հայտնում է RIA Novosti-ն։
Անցած օրերին Դոնբասում անջատողականները 62 անգամ կրակել են ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 2 ուկրաինացի զինվորական, հայտնում է Հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությունը։
41-ամյա Քեյսի Աֆլեքը, որ գլխավոր դերն է խաղացել «Մանչեսթր ծովափին» ֆիլմում, «Օսկարի» է արժանեցել «Լավագույն դերասան» անվանակարգում:
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում երեկ` փետրվարի 26-ին, տաքսու վարորդին սպանել են գյուղացիների աչքի առջեւ:
Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումները ԴԱԻՇ-ից ռազմավարական նշանակության՝ 939,5 մետր բարձրության կարևոր բարձունք են նվաճել Պալմիրայում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, թե կզբաղվի երկրում սոցիալական խնդիրների լուծմամբ, գրում է Interfax-ը։
Ռազմական հետախուզության նախկին սպա, գործարար Ֆիլիպ Բիլդենը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից՝ զբաղեցնել ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
Փետրվարի 26-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով: