ՎՊ նախագահ կդառնա Լևոն Յոլյանը

Վերահսկիչ պալատի նախագահ, ըստ ամենայնի, կդառնա Լևոն Յոլյանը: Այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ նա հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, իսկ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Լ.Յոլյանի թեկանածությունն առաջարկել է ՀՀ նախագահը:

Լ.Յոլյանին ՎՊ նախագահի պաշտոնում պետք է ընտրի Աժ-ն` ըստ նոր Սահմանադրության:

Հիշեցնենք նաև, որ Վերահսկիչ պալատը վերափոխվելու է Հաշվեքննիչ պալատի:

Մինչ այս՝ Լ.Յոլյանը երկար տարիներ զբաղեցրել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնը, կարճ ժամանակ եղել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, իսկ անցած տարվա աշնանից կրկին վերադարձել էր իր հին պաշտոնին` ՎՊ փոխնախագահ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728