
Իրանը ևս մեկ հրթիռ է փորձարկել

Իրանական ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» զորավարժությունների ընթացքում թեսթավորել են նոր հրթիռային համակարգ, որն ստացել է Dehlaviyeh անվանումը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանական արտադրության լազերային նշանառությամբ հրթիռը թեսթավորվել է զորավարժությունների երկրորդ օրը։
Իրանի ռազմաօդային ուժերը լայնամասշտաբ «Վելայաթ-95» անվանումով ռազմածովային զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում
Զորավարժությունները մեկնարկել են Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովկալ Հաբիբուլա Սայարիի հրամանատարությամբ: Հաղորդվում է, որ մանևրների գոտին ընդգրկում է մոտավորապես 2 միլիոն քառակուսի կիլոմետր:
«Վելայաթ-95» զորավարժությունները ենթադրում են տակտիկական մանևրներ, հետախուզական օպերացիաներ, հրթիռների ու տորպեդների գործարկում, ինչպես նաև փրկարարական գործողություններ: