Բաժիններ՝

Մարտեր Դոնբասում, սպանվել են ուկրաինացի զինվորականներ

Անցած օրերին Դոնբասում անջատողականները 62 անգամ կրակել են ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 2 ուկրաինացի զինվորական, հայտնում է Հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությունը։

Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ Մարիուպոլի ուղղությամբ անջատողականները ականանետներից կրակ են բացել Վոդյանոյե, Մարյինկա, Շիրոկինո բնակավայրերի ուղղությամբ։

Դոնեցկի ուղղությամբ տանկերից կրակ է բացվել Բուտովկա հանքի ուղղությամբ, Ավդեևկայի, Կամենկայի ու Լուգանսկի ուղղությամբ՝ 120 և 82-միլիմետրանոց նռնականետներից ու հրազենային զինատեսակներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728