Բաժիններ՝

Զինված հարձակում Թուրքիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյան վրա

Թուրքական Քոջաելի նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա, հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը։

Տեղեկությունների համաձայն՝ Ըշըքը մի շարք հանդիպումներ է ունեցել նահանգի Դիլիվասե շրջանում, ինչից հետո ավտոշարասյունը շարունակել է ճանապարհը Դերինջեի ուղղությամբ։

Հենց այդ ժամանակ էլ հնչել են կրակոցներ անծանոթ ավտոմեքենայից ավտոշարասյան վերջին մեքենայի ուղղությամբ։

Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել ավտոմեքենան։ Դրանում գտնվողները ձերբակալվել են ու տարվել ոստիկանություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728