
«Մի քանի օրից Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ երկրներ ճանապարհորդել առանց վիզայի». Ավրամպուլոս

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնալատար Դիմիտրիս Ավրամպուլոսը երեկ հանդիպել են Թբիլիսիում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ինչպես ավելի վաղ նշել էի, իմ այցի նպատակն է հանդիպել վարչապետի հետ և մի քանի հայտարարություն անել, մասնավորապես, իրադարձությունները զարգանում են շատ լավ։ Որպես Եվրամիության ներկայացուցիչ՝ վերջին երկու տարիներին ես աշխատում էի այդ կարևոր արդյունքին հասնելու ուղղությամբ, և ներկայումս մենք հասել ենք մեր առաջ դրված նպատակին։ Ընդամենը մի քանի օրից դուք՝ Վրաստանի քաղաքացիներդ, կկարողանաք ճանապարհորդել ԵՄ երկրներ առանց վիզաների»,- հայտնել է Ավրամպուլոսը։