Բաժիններ՝

Մեհրիբան Ալիևան պատմել է, թե ինչով կզբաղվի փոխնախագահի պաշտոնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, թե կզբաղվի երկրում սոցիալական խնդիրների լուծմամբ, գրում է Interfax-ը։

«Իմ ցանկությունը սոցիալական խնդիրների լուծման վրա կենտրոնանալն է, բնակչության անապահով խավերի խնդիրների լուծումը»,- հայտարարել է Ալիևան։

Նրա խոսքով՝ իրեն Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին նշանակելը եղել է Ադրբեջանի նախագահի անձնական նախաձեռնությունը։

«Իհարկե, հավանաբար, դեր է խաղացել այն, որ ես երկար տարիներ շարունակ ոչ միայն նախագահի կինն եմ, այլև նրա համախոհը»,- հայտարարել է Մեհրիբան Ալիևան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728