
«Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի ներսում». Էրդողանի խորհրդական

Թուրքական բանակը 90 կիլոմետր խորացել է Սիրիայի ներսում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի շրջանակում և մտադիր է շարունակել գործողությունը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը։
«Այսօր Սիրիայի ներսում 90 կմ առաջ են շարժվել թուրքական զորքերը, և մենք վերահսկում ենք այդ տարածքները»,- ասել է Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններ՝ լարվածության շրջանից համագործակցության ամրապնդում» համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է թուրքական Sabah թերթի և Թուրքիայի կառավարության կողմից։
Նրա խոսքով՝ Անկարան «կշարունակի գործողությունը»։