Բաժիններ՝

Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայի հարցով բանակցություններում քրդերի մասնակցության օգտին

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջսիրիական բանակցություններում քրդերի մասնակցության օգտին, հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք այն բանի օգտին ենք հանդես գալիս, որ մասնակցեն նաև այլ ներկայացուցիչներ։ Բավական սուր է դրված քրդերի ներկայության մասին հարցը։ Մենք այն բանի օգտին ենք, որ ներգրավվեն քրդերի ներկայացուցիչները»,- հայտարարել է Բոգդանովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան նույնպես հույս ունի, որ Սիրիայի ընդդիմությունը կստեղծի միասնական պատվիրակություն բանակցություններում։

Բոգդանովը բացատրել է, որ Ռուսաստանը մշտական շփման մեջ է Դամասկոսի հետ, այդ թվում՝ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հարցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728