Բաժիններ՝

Բաքուն հաստատել է Արցախում ադրբեջանցի 5 զոհի մասին տեղեկությունը և անուններ հրապարակել

Ադրբեջանի պաշտպանությունն այսօր հաստատել է շաբաթ օրը Արցախում տեղի ունեցած մարտերի հետևանքով ադրբեջանցի 5 զոհի մասին տեղեկությունը, հայտնում է RIA Novosti-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե սպանվել են ադրբեջանցի զինծառայողներ Աբդուլլաև Աղաշին Իսմայիլ օղլուն, Նազարով Շախլար Յաշար օղլուն, Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուն, Գադիմով Զուլֆու Ռահիմ օղլուն և Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուն։

Ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության բանակը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը շաբաթ գիշեր շփման գծում հարձակման էին անցել, սակայն հետ էին շպրտվել՝ տալով կորուստներ, որոնք մնացել էին չեզոք գոտում:

ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանել զոհերի դիերը չեզոք գոտուց փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ժ. 12.00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս