Թրամփը հանձնարարել է ավելացնել պաշտպանության ծախսերը
Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը նոր բյուջեի ձևավորման մասին՝ հաշվի առնելով երկրի պաշտպանության վրա իրականացվող ծախսերի կտրուկ մեծացումը, գրում է The New York Times-ը։
Associated Press-ի տվյալներով՝ 2018թ. բյուջեի հարցով առաջարկները կփոխանցվեն փետրվարի 27-ին։
Նշվում է, որ սոցիալական ու բժշկական ապահովագրության ծախսերը չեն կրճատվի։ Ընդ որում՝ «տասնյակ միլիարդ դոլարներով» կկրճատվի շրջակա միջավայրի պահպանության նախարարության բյուջեն։
Ավելի վաղ Թրամփը, հանդես գալով Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում, հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է «զանգվածային» հարցում կատարել երկրի զինված ուժերի համար։