«Մեզ փող որտեղի՞ց, որ ընտրակաշառք բաժանենք». Սամվել Ալեքսանյան

«Մեզ փող որտեղի՞ց, որ ընտրակաշառք բաժանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանններում առաջադրված Սամվել Ալեքսանյանը:

Ըստ նրա` բարեգործությունները կապ չունեն ընտրակաշառքի հետ։

Թե ինչպե՞ս են հաշտվել և ինչպե՞ս են կիսելու ձայները Հեղինե Բիշարյանի հետ, Ս.Ալեքսանյանը նշեց, թե Բիշարյանի հետ իրենք միշտ էլ հաշտ են. «Ինքը միշտ էլ Շենգավիթ համայնքից դրել է: Մենք մեղավո՞ր ենք, որ էդ երկու համայնքներն իրար միացրեցին»:

Ս.Ալեքսանյանը հայտարարեց, որ մրցակցելու է նաև նույն ընտրատարածքում առաջադրված իր փեսայի` ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի հետ։

Կարդացեք նաև

Թե ինչքա՞ն ձայն կստանա ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում, Ս.Ալեքսանյանը նշեց, որ ընտրությունները ցույց կտան, և անգամ եթե ինքը չընտրվի, կշարունակի բարեգործություն անել. «Կապ չունի, տան, չտան, մեկա անելու եմ բարեգործություն»:
Ս.Ալեքսանյանը հավաստիացրեց, որ եթե անգամ առերևույթ չի նկատվել, սակայն ինքն ակտիվ օրենսդրական գործունեություն է վարել և դեռ անելիք ունի Աժ-ում․ «Լիքը, լիքը գործ եմ արել»։

Հարցին` ինչպե՞ս է քարոզարշավ վարելու, Ս.Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե ձեզ հետաքրքրում է, եկեք քարոզաշրավի ու կիմանաք։ Հիմա խի՞ ասեմ ձեզ, մեկ էլ գնաք ուրիշներին ասեք»:

Պատգամավորը հայտարարեց, որ իրենց ընտրատարածքում ծեծուջարդ չկա, իսկ Մասիսի դեպքի մասին չի լսել:

«Էսօր մի հատ ձրի հարցազրույց տվեցի»,- մոտեցող գործընկերոջը` Առաքել Մովսիսյանին ասաց Ալեքսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս