«Ոչ մի բան էլ թեժ չկա: Ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես». Առաքել Մովսիսյան

«Ոչ մի բան էլ թեժ չկա: Ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ծեծուջարդ է եղել ՀՀԿ-ականների միջև և արդյոք պայքարը թեժ է լինելո՞ւ:

Թե ի՞նչ է անձամբ ինքը ցանել, Մովսիսյանը կրկնեց` «ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես, ոչ մի հատ էլ պայքար չկա»:

Դիտարկմանը, որ Մասիսում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորներ Մուրադ Մուրադյանն ու Արա Գրիգորյանը հաստատել են, որ ծեծուջարդ է եղել, Մովսիսյանը հակադարձեց. «Ձեզ ա թվում, տենց բան չկա: Ո՞ր մեկդ ա տեսել: Մեր մոտ լարված բան չկա»:

Հարցին` արդյոք համաձայնություն կա՞ գեներալների հետ, թե ով ինչքան ձայն է տանելու, Մովսիսյանը զարմացավ «Բաժանովի ա՞ էդի»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Ա.Մոսվսիսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Էջմիածնում, որտեղ առաջադրված է նաև գեներալ Սեյրան Սարոյանը:

Տեսանյութեր

Լրահոս