Բաժիններ՝

Վրաստանի քաղաքացիների համար վիզային ազատականացումը այսօր կհաստատվի ԵՄ երկրների նախարարների կողմից

Եվրամիության խորհուրդը էներգետիկայի և տրանսպորտի նախարարների մակարդակով այսօր կքննի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Եվրամիության խորհրդարանի անդամների 86%-ը աջակցել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցին։ Որոշումը կդիտարկվի Եվրամիության խորհրդում և դրանից հետո կմնա միայն ստորագրության հարցը։ Պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո որոշումը ուժի մեջ կմտնի»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Այսօր ԵՄ խորհուրդը կքննարկի նաև երրորդ երկրների համար առանց վիզային ռեժիմի մեխանիզմի հաստատման հարցը նրանց տարածքից ԵՄ ներգաղթյալների չվերահսկվող հոսքի դեպքում։

Եվրախորհրդարանը փետրվարի 2-ին քվեարկել էր Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի վիզայի չեղարկման օգտին։

Նոր կանոննռրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն կենսաչափական անձնագիր, կարող են Շենգենյան գոտու երկրներում գտնվել 90-180 օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս