ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար, վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատել, թե Կարապետյանի վարչապետության արդյունավետությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է մանչեսթերյան ակումբի նկատմամբ անբարյացակամության մասին:
Համացանցում հայտնվել է արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի (Քեյթ Միդլթոնի) նոր ընտանեկան լուսանկարը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի կազմած 2017 թվականի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:
Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արեւելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված եւ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:
2017 թվականին աշխարհում զոհված լրագրողների թիվը կազմել է 65, ինչը 18 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերրին, ով ներկա պահին խաղում է «Ասթոն Վիլլայի» կազմում, համեմատել է իր նախկին թիմը «Մանչեսթեր Սիթիի» հետ:
2017թ. սեպտեմբերին Մոսկվայում, ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի անմիջական աջակցությամբ տեղի ունեցավ Եվրոպալատի Փոխկապակցված և Թղթակից անդամ երկրների հանդիպումը, ինչի շրջանակներում, ըստ կանոնակարգի, կայացավ նաև Եվրոպալատի խորհրդի անդամների 2018թ.ընտրությունների նախընտրական փուլը:
Սթիվենսոնը հավաստիացրել է, որ Ամուլսարը լինելու է ժամանակակից և այսօրվա միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան արդյունավետ արդյունաբերական ծրագիր
Իսրայելի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը նախատեսում է երկրի խորհրդարան՝ Կնեսետ ներկայացնել օրինագիծ, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը վստահ է՝ Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր այդ պատմական փաստը:
Եվրամիությունը (ԵՄ) չի համաձայնի Մեծ Բրիտանիայի հետ գործարք կնքել միջազգային ֆինանսական կենտրոնի՝ Լոնդոնի Սիթիի վերաբերյալ Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կապակցությամբ:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնել են, որ վիզա ստանալու համար հարցազրույցներ հնարավոր է անցկացնել միայն 2019 թվականի հունվարից սկսած:
Ընդամենը երեք ամիս հետո Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ անցում է կատարելու կառավարման խորհրդարանական կարգի։ Այդ գործընթացը ենթադրում է բազմաթիվ սահմանադրական և այլ օրենքների փոփոխություններ, դրանց համապատասխանեցում նոր Սահմանադրությանը։
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Stratolaunch-ը, փորձարկումների համար դուրս են բերել օդակայանի թռիչքագոտի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած նոր զեկույցում Թուրքիան անվանել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմից կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաները՝ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, կշարունակվեն ամանորյա տոներից հետո:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները:
«Զինագործները» հավատում են Պեպի օգնականին: Արսեն Վենգերի դարաշրջանն «Արսենալում» ավարտվում է, և «զինագործների» ղեկավարությունը փոխարինող է փնտրում ֆրանսիացու համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանն ժամանած ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանը «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսությունից հետո պատասխանել է լսարանի հարցերին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ հատուկ նստաշրջանը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող կալանման մասին, որը Եմենից ապստամբներն արձակել էին էր Ռիադի ուղղությամբ:
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե նախկինում ադրբեջանցի հաքերները թիրախավորում էին հայկական կայքերը, ապա այս տարի նրանք սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ամեն կերպ փորձեց խուսափել պատասխանից, թե ինչու իր թիմակիցները չեն քննադատում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: