«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « Դեկտեմբերի 17-ին՝ «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության դեպքից երկու եւ կես ամիս անց հայտնաբերվել է հիմնական մեղադրյալը՝ 29-ամյա Պյոտր Ցիգանկովը:
Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հատկապես իշխանական թեւի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են: Այսօր տեղի կունենա ԱԺ այս տարվա մեջ հավանաբար վերջին արտահերթ նիստը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որը հիմնավորվում է աջ ղեկով մեքենաների շահագործման տեխնիկապես վտանգավոր լինելով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր վաղվա նիստում կտուգանի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը:
Թուրքիան սեփական անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունից հետո այժմ էլ պատրաստվում է առանց վարորդի՝ հեռակառավարվող ցամաքային մեքենաների արտադրությանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Շաբաթ օրը Ծաղկաձոր` ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի և նրա տեղակալների հետ հանդիպման գնացած 4 տասնյակ գործարարներ անակնկալի են եկել՝ նրանց կոնֆերանսների դահլիճում են սպասել։
«Փաստ» թերթը գրում է. «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին մեր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել էինք: Բողոքները հիմք էին հանդիսացել, որ ՄԻՊ աշխատակազմը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացնի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ « ՀՀ ԱԺ այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ դատական նոր օրենսգրքի նախագիծը: Սա, ի դեպ, սահմանադրական օրենք է, եւ խորհրդարանն այն պետք է ընդունի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորի կողմ քվեարկելով:
Վարչապետի առաջիկա ընտրությունների, հնարավոր թեկնածուների ու Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցերին պատասխանել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս կարծում է՝ միանշանակ, Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը:
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդը անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջեւ համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետները անմիջապես որսացին կարեւորագույն թեման եւ սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 3,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,9%-ով: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 3 աշխատակից է անցնում։ Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21:39-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից վերև գտնվող հիդրոէլեկտրոկայանի մոտակայքում «IFA» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից մի քանի օր է անցել, սական դեռ հայտնի չէ ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածներ կա՞ն, թե՝ ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից առայժմ խնդրում են բավարարվել միայն տարածած հաղորդագրությունով:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ուսուցիչների շրջանում տեղեկություններ են տարածվում, որ 2018 թվականի հունվարից իրենց վճարվող աշխատավարձերը կրճատվելու են 5 հազարական դրամով, ինչը եւ չափազանց մտահոգել է նրանց:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից պարզ է դառնում, որ Հյուսիս-Հարավ մայրուղին կարող է բառացիորեն քայքայել մեր երկրի տնտեսությունը արմատապես:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի օլիգարխիկ ընտանիքից սերող քաղաքապետներից մեկը մի քանի տարի է՝ առանձնատուն է կառուցում, որը, հայկական չափանիշներով անգամ, փոքրերից չէ։ Բայց առանձնատների կառուցմամբ Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը այդպես էլ չի վաճառվում:
Լռության կանոնների խախտումները ոստիկանության ուշադրության կենտրոնում են։
Արքայազն Հարրին հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից BBC-ի ռադիոալիքի Today ծրագրի համար:
Մերձմոսկվայում ձերբակալել են հանցավոր հեղինակություն Զախարի Կալաշովի, ով հանցագործ շրջանակներում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, ղեկավարած ավազակախմբի անդամներին:
Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որում տեղ են գտել 2017 թվականի ֆիլմերի ամենաէպիկական դրվագները:
«Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» ժապավենի համաշխարհային դրամարկղային մուտքերը, դրա լայն վարձույթի մեկնարկից հետո, կազմում են 450 մլն դոլար:
Առավել հայտնի դինացի գեղանկարիչներից մեկի՝ Ցի Բայշիի (1864-1957 թթ.) 12 բնանկարներից բաղկացած հավաքածուն Չինաստանի մայրաքաղաքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 931,5 մլն յուանով (մոտավորապես 140,8 մլն դոլար):
Արդշինբանկը հայտարարում է, որ այսուհետ EasyWallet-ի էլեկտրոնային դրամապանակի միջոցով հնարավոր է համալրել Արդշինբանկում սպասարկվող բանկային հաշիվները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին փողոցում լուսանկարել են Yeezy Boost նոր մարզակոշիկներով, որոնք դեռեւս չկան վաճառքում:
Windows 10-ում տեղակայված Keeper նշանաբառերի մենեջերում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս հափշտակել օգտատերերի տվյալները: