
Մխիթարյանը կրկին ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի կազմած 2017 թվականի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Դասակարգման աղյուսակը պարբերականը սկսել է հրապարակել: Առայժմ ներկայացվել են 71-ից 100-րդ տեղը զբաղեցրած ֆուտբոլիստները: Մխիթարյանը զբաղեցրել է 92-րդ տեղը: Նախորդ տարի 28-ամյա կիսապաշտպանը զբաղեցրել էր 57-րդ հորիզոնականը:
Աղյուսակը կազմվում է 63 երկիր ներկայացնող գործող, նախկին ֆուտբոլիստների, մարզիչների, փորձագետների ու լրագրողների: Քվեարկությանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այժմ մարզչական գործունեությամբ է զբաղվում: