«Մոուրինիոյի վաղ «Չելսին» կհաղթեր ներկայիս «Մանչեսթեր Սիթիին». Ջոն Թերրի
«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերրին, ով ներկա պահին խաղում է «Ասթոն Վիլլայի» կազմում, համեմատել է իր նախկին թիմը «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ես կասեի, որ 2004-2005 և 2005-2006թթ. մրցաշրջաններում մենք ավելի ուժեղ էինք. Ժոզե Մոուրինիոյի առաջին երկու թիմերը կհաղթեին ներկայիս «Մանչեսթեր Սիթիին»: Մենք երբեք չենք վախեցել ասել. «Նրանք ավելի շատ կտիրեն գնդակին, քան մենք», բայց թիմը, միևնույն է, իրեն հարմարավետ էր զգում:
Վիլյամ Գալասը և Պաուլո Ֆերեյրան միշտ պատրաստ էին դաշտ դուրս գալ: Կլոդ Մակելեն խաղում էր շատ խորը, ինչը շատ լավ էր մեր՝ կենտրոնական պաշտպաններիս համար: Բայց մենք ունեին նաև ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ, իսկ հարձակման գծում գործում էր Դիդիե Դրոգբան»,- Թերրիին է մեջբերում Sky Sports-ը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 18 խաղերում «Մանչեսթեր Սիթին» տարել է 17 հաղթանակ, և միայն մեկում խաղն ավարտվել է ոչ-ոքի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը