
«Կդիտարկեմ առաջարկ անգլիական թոփ-ակումբից, որպեսզի վրեժ լուծեմ «Մանչեսթեր Յունայթեդից»». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է մանչեսթերյան ակումբի նկատմամբ անբարյացակամության մասին:
«Հնարավոր է՝ ես այլևս ընդհանրապես չաշխատեմ ակումբներում: Բայց ես կարող եմ կատարել մեկ բացառություն: Եթե ինձ անգլիական թոփ-ակումբ հրավիրի, ես կընդունեմ առաջարկը, որովհետև ինձ մոտ հնրաավորություն կստեղծվի վրեժ լուծել «Մանչեսթեր Յունայթեդից»: Ես ոչինչ չունեմ Մոուրինիոյի դեմ, բայց մանկունյանցիներին արժեր հարցնել ինձ՝ նախքան Ժոզեին նշանակելը»,- հայտարարել է հոլանդացին The Mirror-ին տված հարցազրույցում:
Մոուրինիոն 1997-2000թթ. եղել է Վան Գալի օգնականը «Բարսելոնայում»: Վան Գալը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2014-16թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը