«Մոնակոյի» կիսապաշտպան Թոմա Լեմարն արդեն հունվարին կարող է տեղափոխվել Լոնդոն: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալն» ակտիվորեն փորձում էր ձեռք բերել երիտասարդ կիսապաշտպանին: ԶԼՄ-ները հաղորդում էին 100 մլն եվրո առաջարկի մասին, որից, սակայն, «Մոնակոն» հրաժարվեց:
Անդրադառնալով փաստաթղթում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հատվածին՝ նա նշեց, որ կարեւոր է այն, թե ինչպես դա ստորագրվեց:
Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնից հեռանալու դիմաց ստացել է իրավաբանական հետապնդումից անձեռնմխելիություն իր կառավարման տարիներին կատարած քայլերի առնչությամբ, ինչպես նաև 10 միլիոն դոլար կանխիկ գումար:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ մուտքի արտոնագրերի ազատականացումը հնարավոր կլինի հայկական կողմից հսկայական ու ջանասիրաբար արված աշխատանքի միջոցով:
ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված Արեւելյան գործընկերության համաձայնագիրը բազմաթիվ ուղղություններով հեռանկարային նոր հորիզոններ է ուրվագծում մեր երկրի համար։
Բեռլինի Բրայնթշայդպլատց հրապարակի Սուրբծննդյան տոնավաճառը, որը 2016 թվականի դեկտեմբերին ահաբեկչության վայրէր դարձել, նոյեմբերի 27-ին բացվել է հանրության համար:
Եվրամիությունը 25 տոկոսով կմեծացնի Հայաստանի զարգացմանն ուղղվող աջակցությունը՝ տրամադրելով նաև տեխնիկական աջակցություն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նպատակով, որը կազմի ամենամյա գործողությունների ծրագրի մեծ մասը:
Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսին օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան ակնկալում է Սիրիայի կառավարության մասնակցությունը առաջիկայում Ժնևում կայանալիք բանակցություններին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սևան Ստարտափ սամմիթը, որ ամռանը համախմբել էր 1000 մասնակիցների և հյուրերի, դուրս է գալիս միջազգային ասպարեզ:
Արմավը բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմին նորմալ աշխատել և պաշտպանում են այն բազմաթիվ խնդիրներից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաև Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ:
Շիրակի մարզում անասնագլխաքանակը կտրուկ նվազման եզրին է: Այս տարի նախորդ տարվա համեմատ երկու անգամ պակաս անասնակեր է կուտակվել:
ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ նոյեմբերի 25-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պետությունների հատուկ խումբը ողջունում է Հայաստանի քայլերը՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը:
Եվրոպայի 2021թվականի առաջնության նախընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում զիջեց Դանիայի հավաքականին: 1-ին փուլի 2-րդ տուրի ավարտից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում Վրաստանի քաղաքացու դանակահարությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վրաստանի քաղաքացի է։
Թուրքիայի Փամուքքալե համալսարանը ուսումնասիրություններ է կատարել երկրի շրջանների բնակչության կրթամակարդակը պարզելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը գնահատել է թիմերի՝ չեմպիոնության հասնելու շանսերը: «Բոլորից մոտը «Մանչեսթեր Սիթիին» «Մանչեսթեր Յունայթեդն» է, և ես չեմ կարծում, որ «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Արսենալը» կամ «Չելսին» կարող են լուրջ պայքար մղել այս մրցաշրջանում:
«Բնականաբար, սա այն չէր, ինչին մենք սպասում էինք, այն, ինչ մինչև 2013 թվականը բանակցում էինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Հայաստանում ՄԻԱՎ վարակի բուժումն այսօր հասանելի է եւ այն ժամանակին սկսելու դեպքում հնարավոր է երկար եւ լիարժեք ապրել, ունենալ ՄԻԱՎ-ից զուրկ երեխաներ եւ չվարակել ուրիշներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ- ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը:
36-ամյա ֆուտբոլիստը կարող է սկսել մարզչական կարիերան հենց հիմա: Մոուրինիոն պատմել է, որ Կերիկը կարող է ավարտել կարիերան առողջության հետ կապված պրոբլեմի պատճառով:
«Դուռը շրխկացնելով փակելն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է: Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ մենք չկարողացանք և մինչ այս պահը չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ ինտեգրացիոն բլոկի հնարավորություններից: Կարծում եմ՝ բոլոր պրոբլեմները պետք է փնտրել Հայաստանում»
«Շատ ընդդիմադիրների ելույթներում հնչում էին փաստեր, նաև՝ աղավաղված, որ ապացուցում էին հենց դա, որ չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել: Դա մեր տնտեսության ու պետության անվտանգության շահերից չի բխում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը:
Կանտալոնիայի բնակիչների գրեթե քառորդ մասը գտնում , որ պետք է շարունակել Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հասնելու գործընթացը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է:
Հայաստանը և ԵՄ-ն տարակարծություն չունեն, որ Հայաստանում անհրաժեշտ է ունենալ էկոլոգիապես մաքուր, տնտեսապես շահավետ էներգետիկա:
Հենրիխ Մխիթարյանը ոչ վստահ ելույթներ է ունենում մանչեսթերյան ակումբում: Փորձագետներից մեկը նկատել էր, որ այնքան հարցեր չի առաջացնում Մխիթարյանի խաղը, որքան Մոուրինիոյի պահվածքն ու մամուլի արձագանքը:
Հաղորդագրություններն այն մասին, թե Սիրիայի կառավարության պատվիրակությունը հետաձգել է Ժնեւի միջսիրիական բանակցություններին մեկնելը, չի ազդել դրանց սկսվելու ժամկետի վրա: