Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հանդիպում կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
«Արդեն փաստ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրված է, իսկ հիմա գալու է այն աշխատանքի ժամանակը, որտեղ ամեն ինչ կախված է մեզնից. մենք ինքներս կօգտվե՞նք այդ պայմանագրի հնարավորություններից, թե՞ ոչ»
Միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով`իշխանական թիմը ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ընդհանրապես չի քննարկում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում փորձագետը ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին բաժանեց 3 մասի։
2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է ձմռանը տեղափոխվել Ղազախստանի առաջնություն:
Եվրախորհրդարանի (ԵԽ) 17 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որոնք ներկայացնում են «կանաչների», արմատական ձախերի, լիբերալ-դեմոկրատների եւ եվրոպական պահպանողականների խմբակցությունները, առաջիկա շաբաթներին կժամանի Իսպանիա՝ Կատալոնիայի կառավարության՝ բանտում գտնվող նախկին անդամներին այցելելու համար:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Իրանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեց, թե նա ի՞նչ ակնկալիքներ ունի օրերս Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրից, որևէ բան կփոխվի՞ ՀՀ տնտեսության մեջ:
Greenpeace բնապահպանական կազմակերպության մի խումբ ակտիվիստների նոյեմբերի 28-ին հաջողվել է մտնել Կրյուայի ատոմային էլեկտրակայանի տարածք, որը գտնվում է Օվեռն-Ռոնա-Ալպերի տարածաշրջանում:
ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին նոյեմբերի 28-ին կփոխանցվի ադրբեջանական կողմին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի երկրամասում Ալտենայի քաղաքագլխի վրա դանակով կատարված հարձակումը սարսափեցրել է իրեն:
Այսօր ԱԺ-ում «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները մասնակիցներին նոստալգիկ տրամադրությունների մեջ էր գցել։
«Պատվերը նորմալ կատարել են»,- այս մասին այսօր իր գործով դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 39 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Մաթևոսյանին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կմասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին:
168.am-ը հետաքրքրվեց, թե արցախյան հակամարտության կարգավորման առումով ի՞նչ է տալիս այս համաձայնագիրը։ Ի պատասխան՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ և՛ պայմանագրի նախաբանում, և՛ հոդվածներից մեկում հստակ ձևակերպում կա՝ կապված կոնֆլիկտների լուծման հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Յանգոնի բնակիչներին զարմացրել է իր համեստությամբ՝ Մյանմայի այդ քաղաքում երթեւեկելու համար ընտրելով համեմատաբար ոչ թանկ ավտոմոբիլ:
Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով:
Սպիտակ շնաձուկը Կալիֆորնիայի Մոնթերեյ նեղուցում հարձակվել է այնտեղ լողացող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն արդեն մտել է գրիպի սեզոն, որը շարունակվելու է հաջորդ տարվա ապրիլ ամսին։ Այս տարի թռչնագրիպով ապահովագրված ենք, բայց հնարավոր է՝ գործ ունենանք գրիպի H 1 տեսակի հետ, որը նույն խոզի գրիպն է»։
60-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցում «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովին», որը մեկնարկել է Վրաստանի մայրաքաղաքում։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր docs.google.com կայքում հրապարակել է հայկական ֆեյսբուքյան էջերի այն հասցեները, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները և, ամենայն հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչեց։
Գրեթե 26 հազար ամերիկացի զինծառայողներ են գտնվում Իրաքում, Սիրիայում եւ Աֆղանստանում: