Թուրքիան քննադատել է սիրիական ինքնապաշտպանական ջոկատներին՝ քրդական խռովությանը աջակցելու համար: Թուրքական կողմին զայրացնում է նաև քրդական զորամիավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից, որոնք, ըստ Թուրքիայի, հանդիսանում են ահաբեկչական խմբավորումներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար, բեռնատարների համար փակ է:
Բալիի Ագունգ հրաբուխը ծխի ու մոխրի սյուն է արտանետել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անդամ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել «Ուոթֆորդ»-ի դեմ խաղին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 1 ամիս հետո բարձրանալու են ավելի քան 800 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը: Դա հանգեցնելու է այդ ապրանքների թանկացմանը: Ընդ որում՝ դրանք հիմնականում լայն սպառման ապրանքատեսակներն են՝ շաքարավազ, միս, կարագ, ավտոմեքենա և այլն:
Արգենտինական «Սան Խուան» կորած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի քույրերը հացադուլ են սկսել՝ սպասելով եղբորը:
Դա Հայաստանի համար առաջին հերթին հնարավորություն է: Ինչպես արդարացիորեն նշել է հայ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ դա համաձայնագիր է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ձեր երեխաների ու թոռների համար: Այդ առումով ես շատ կարևոր եմ համարում համաձայնագրի ստորագրման փաստը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:
Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը եւս մեկ օր փակ կլինի՝ Ագունգ հրաբխի ժայթքումից օդանավակայանի երկնքում առաջացած մոխրի շերտի պատճառով:
ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու հողամաս՝ երկուսն էլ 2 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ:
ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդը նոյեմբերի 27-ին կոչ է արել Սիրիայի իշխանություններին եւ ընդդիմությանը մասնակցել Ժնեւի բանակցությունների նոր փուլին, ինչպես նաեւ աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դսպանորդ Ստաֆան դե Միստուրայի ջանքերին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Նորավանքում տեղի է ունեցել գեներալ Մանվելի երեք զավակների՝ Այծեմնիկի, Արփենիկի, Վազգենիկի մկրտության արարողությունը։ Մանվելի դուստրերին Նորավանքում կնքելու խոստումը դեռ Վազգեն Սարգսյանն էր տվել, այդ պատճառով է կնունքը Սուրբ Էջմիածնից «տեղափոխվել» Վայոց Ձոր։
Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության դիրքերի վրա:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջատար մասնագետ Գրիգոր Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել կեղծ «գրին քարտերի» համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է, քանի որ տեղյակ չեն՝ տարեվերջյան պարգևավճարները, որոնք ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ, այս տարի ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Ուստի լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ԱԺ նոր ղեկավարությունն այս անգամ նրանց զրկի պարգևատրումներից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիները շարունակում են տնտեսական գործունեություն ծավալել, սակայն խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ն հայտնվել է դատական քաշքշուկների մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ հեռավոր 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների համար ներդրվեցին, այսպես կոչված, սոցիալական փաթեթները, հայտարարվեց, որ նպատակը քաղծառայողներին աջակցելն է:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն երեկ ԱԺ-ում անցկացվող «ԵԱՏՄ-ից դուրս գալու» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ ԵԱՏՄ-ի մաքսատուրքերին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աղվերան Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած հայ գործարարների հիասթափությունը մեծ է եղել՝ հանդիպումը ոչ թե խաշի սեղանի, այլ «խմորեղեն-գինի» եվրոպական ֆորմատով է եղել, տևել է ժամից ավելի։ Ներկա է եղել մոտ 20 գործարար, տնտեսական բլոկի նախարարներ, այդ թվում՝ ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է, ինչ Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: Թվում է՝ մեծ բան չի, ընդամենը 10 դրամ: Ճիշտ այդքան՝ 2,5 տոկոսով նոյեմբերին բենզինը թանկացել է Ռուսաստանում: Ռուսաստանում АИ 92 բենզինի միջին գինը մոտ 300 դրամ է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Հայաստանում վերջին ամսիներին սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում». մինչ հասարակությունը քննարկում է կարագի, ձվի, բենզինի շուկայում թանկացումները, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի եւ ձկնամթերքի շուկայում:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով սեւ ամպեր են կուտակվում Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի գլխին: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մանուկյանի աշխատանքից ո՛չ Ուկրաինայում են «հիացած», ո՛չ էլ ՀՀ ԱԳՆ-ում, եթե չասենք, որ իրականում շատ դժգոհ են: Մեր աղբյուրները նշում են, որ Անդրանիկ Մանուկյանը իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։
Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ծննդյան օրը՝ փետրվարի 21-ը, ազգային տոն կդառնա երկրում: