Բաժիններ՝

Սևան Ստարտափ սամմիթի թիմը ԱՄԷ-ում կանցկացնի Seaside Startup Summit

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սևան Ստարտափ սամմիթը, որ ամռանը համախմբել էր 1000 մասնակիցների և հյուրերի, դուրս է գալիս միջազգային ասպարեզ:

Հայաստանից դուրս անցկացվող սամմիթները կկոչվեն Seaside Startup Summit: «Startup Armenia» հիմնադրամում նշում են, որ նախատեսվում է իրականացնել սամմիթներ աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում:

Դեռևս հոկտեմբերին,  «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «RAK Incubation and accelerator» կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․Հ․Սաֆադին, և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը, ի դեմս շեյխ Մոհամեդ բին Քայեդ Ալ Քասիմի և Աբդուլռահման Ալ-Շայեբ Ալ-Նաքբիի՝ ստորագրել էին փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Նշված հուշագրով կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց ՀՀ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունում։

Օրերս  «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը, «SSS» Միջին Արևելյան և Հյուսիս-Աֆրիկյան տարածաշրջանի համակարգող Տիրան Հակոբյանը և «RAK Incubation and Accelerator»-ի հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․Հ․Սաֆադին հանդիպում են ունեցել «Ras al-Khaimah Economic Zone»-ի և «Ras al-Khaimah Department of Economic Development»-ի ներկայացուցիչների հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել է պետական հնարավոր աջակցությունը՝ Սամմիթի անցկացմանը նպաստելու նպատակով: «Ras al-Khaimah Economic Zone»-ի և «Ras al-Khaimah Department of Economic Development»-ի ներկայացուցիչները հայտնել են  պատրաստակամություն աջակցել Սամմիթին բոլոր հնարավոր հարցերում:

Կարդացեք նաև

«SSS UAE»-ն տեղի կունենա փետրվարի 11-15-ը, Ալ-Մարջան կղզում, Ռաս ալ-Խայմայում: Ակնկալվում են հայտերի ակտիվություն Միջին Արևելյան և Հյուսիս-Աֆրիկյան տարածաշրջանից: Ընտրված ստարտափները հնարավորություն կստանան մասնակցել Սամմիթին: Ներդրողներ և խոսնակներ կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրներից:

Ստարտափների և ներդրողների համար հայտերը բաց են նոյեմբերի 20-ից:

Սամմիթի թիմում նշում են, որ իրենք այժմ ակտիվորեն աշխատում են նաև միջոցառումը Սինգապուրում և Հնդկաստանում անցկացնելու ուղղությամբ: Ակնկալվում է Հնդկաստանում Սամմիթն անցկացնել մարտին, իսկ Սինգապուրում՝ աշնան երկրորդ կեսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս