
Բեռլինում բացվել է այն տոնավաճառը, որտեղ 2016 թվականին ահաբեկչություն էր կատարվել

Բեռլինի Բրայնթշայդպլատց հրապարակի Սուրբծննդյան տոնավաճառը, որը 2016 թվականի դեկտեմբերին ահաբեկչության վայրէր դարձել, նոյեմբերի 27-ին բացվել է հանրության համար: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Տոնավաճառն արդեն 34-րդ անգամ ամեն օր հյուրեր կընդունի նոյեմբերի 27-ից մինչեւ հունվարի 7-ն, բացառությամբ ահաբեկչության տարելիցի օրը, որը նշվելու է դեկտեմբերի 19-ին: 2016 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը վրաերթի է ենթարկել մարդկանց, որոնք հավաքվել էին Բեռլինի կենտրոնում կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառին:
Դրա հետեւանքով զոհվել էր 12 մարդ, 48 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ դա ահաբեկչություն էր: Խուզարկության մեջ գտնվող 24-ամյա թունիսցի Անիս Ամրին, որը վարել էր ավտոմեքենան, սպանվել է Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Նա կապված էր ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ: