Բաժիններ՝

Պաշտոնից հեռանալու դիմաց Մուգաբեն ստացել է 10 միլիոն դոլար կանխիկ գումար

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնից հեռանալու դիմաց ստացել է իրավաբանական հետապնդումից անձեռնմխելիություն իր կառավարման տարիներին կատարած քայլերի առնչությամբ, ինչպես նաև 10 միլիոն դոլար կանխիկ գումար: Այս մասին հայտնել է Zimbabwe Independent թերթը:

Թերթի տվյալներով՝ նշված գումարի կեսը Մուգաբեն ստացել է տեղում: Բացի այդ, նրան ﬕնչև իր կյանքի վերջ կտրվի ամսական աշխատավարձ իր ստացած վերջին նախագահական աշխատավարձի չափով՝ 18 հազար դոլար: Ռոբերտ Մուգաբեն կստանա նաև առողջապահական ապահովագրություն և անշարժ գույքի պաշտպանվածության երաշխիքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930