Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկրում նոր որակական փոփոխության կհանգեցնի կոռուպցիայի դեմ պայքարում: Այսօր «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ համոզվածություն հայտնեց, որ այս ելույթները քաղաքական մեծամասնության համար նշանակություն չունեն, բայց երևույթներ կան, որոնց մասին պետք է կրկին խոսել:
«Սա ամենևին մուտք չէ ԵՄ, ու մենք անգամ օրակարգում չունենք ԵՄ-ին միանալու խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարկանի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19.00-ը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 27-ին առաքելական այցով ժամանել է Մյանմա՝ դառնալով Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ այս երկիր ժամանած առաջին ղեկավարը։
Որևէ երկրի հետ տնտեսական համագործակցության հիմքը տվյալ երկրի գրավչությունն է, իսկ գրավչությունը տվյալ երկրում արվող ներդրումներն են, որ ամենաէական ցուցանիշն է: Այս մասին այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:
Հայտնի են դարձել աղմկոտ հանցագործության մանրամասները, որից զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ տեղացի գործարար Անդրեյ Սարայանը, հայտնում է «Վեստի»–ն։
ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի համար զարմանալի է, որ այդքան կասկածներ կային Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ կապված, քանի որ համաձայնագիրը նախաստորագրվել էր, տեքստը հրապարակվել էր:
Մոսկվայի Կունցեւոյի շրջանի հաշտարար դատական տեղամասը բավարարել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին հայցը:
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 34,4 մլրդ. դրամով կամ 9,6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2016թ. 9 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 7,9 մլրդ. դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 20,3 մլրդ. դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,6 մլրդ. դրամ կամ 17,8 տոկոս:
Նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 105 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնոււթյունը:
«Այս քննարկումը մենք պետք է ունենայիք 2014 թվականի վերջին, երբ ՀՀ-ի անունից որոշում կայացվեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ուղղակի, հենց այնպես, իշխող կուսակցության որոշմամբ՝ ՀՀ ինքնիշխանությունը սահմանափակվեց»:
Հավայան կղզիներում դեկտեմբերի սկզբին միջուկային հարվածի վտանգի մասին ազդարարող տագնապի շչակ կհնչի սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ:
Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ «Ելք» խմբակցության նախաձեռնության Եվրասիական տնտեսական միության հետ շաղկապված ենթատեքստը միայն տնտեսական չէ, և այդ նախաձեռնության տակ կա քաղաքականություն, այդ թվում` գլոբալ քաղաքականություն:
Բաքու և Երևան այցի ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասաց, որ լավատես չէ, և որ Ղարաբաղի հարցը չունի արագ լուծում։
Վանաձորում կատարված սպանության մանրամասները:
Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական ու ազգային շահերը:
Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 27-ը սգո օր է հայտարարել նոյեմբերի 24-ին Բաթումի «Լեո Գրանդ» հինգաստղանի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի 11 զոհերի հիշատակին։
Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզում շուրջ 100 հազար մարդ տարհանման է ենթակա Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:
Վրաստանյան լրատվամիջոցներում հայտնվել է հատուկ գործողության հետևանքով սպանված, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչների լուսանկարները: Այստեղ երևում է, որ իրեն պայթեցրած զինյալի մնացորդներում կա պրոթեզ:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ:
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն չի ապահովել տնտեսական առաջընթաց, այլ նաև խաթարել է ՀՀ անվտանգությունը, նաև մենք գտնում ենք, որ ՀՀ-ի հնարավորություններն է սահմանափակել երրորդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոնտեքստով»:
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
Սիրիայի իշխանությունները կարգավորել են ավտոբուսային հաղորդակցությունը Դամասկոսի եւ Դեյր Զորի միջեւ։
Նոյեմբերի 26-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1993 թ. ծնված Ն. Պ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1993 թ. ծնված Հ. Ս.-ն, «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1992 թ. ծնված Հ. Մ.-ն և «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1993 թ. ծնված Ա. Ա.-ն:
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) քննարկում է Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների վերացման հարցը, որոնք սահմանվել են 2014 թվականին Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով: