Բաժիններ՝

Դե Միստուրան մտադիր է Սիրիայի շուրջ բանակցությունները վերսկսել նոյեմբերի 28-ին

Հաղորդագրություններն այն մասին, թե Սիրիայի կառավարության պատվիրակությունը հետաձգել է Ժնեւի միջսիրիական բանակցություններին մեկնելը, չի ազդել դրանց սկսվելու ժամկետի վրա:

Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան պլանավորում է քննարկումների ութերորդ փուլն սկսել նոյեմբերի 28-ին, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր: Այդ մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի հանձնակատարի կաբինետի պետի պաշտոնակատար Մայքլ Կոնտեն: «Մենք գիտենք այդ հաղորդագրությունների մասին, բայց դրանք չենք մեկնաբանում»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ի հանձնակատարը պլանավորում է արդյոք ութերորդ փուլի սկիզբը հետաձգել այն հաղորդագրությունների կապակցությամբ, որ Սիրիայի կառավարության պատվիրակությունը հետաձգել է Ժնեւ մեկնելը:

«Հատուկ դեսպանորդն առաջվա պես մտադիր է բանակցություններն սկսել նոյեմբերի 28-ին»,-ընդգծել է Կոնտեն: Նա հիշեցրել է, որ դե Միստուրան բանակցային գործընթացի իր տեսլականը նոյեմբերի 27-ին ներկայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար պատրաստված զեկույցում: Մինչեւ ընթացիկ տարվա վերջը նա հույս ունի Շվեյցարիայում բանակցությունների երկու փուլ անցկացնել: Նոյեմբերի 28-ին Ժնեւում պլանավորված ութերորդ փուլում ենթադրվում է ուշադրությունը կենտրոնացնել Սահմանադրության եւ ընտրությունների վրա, բայց մի կողմ չեն մնա նաեւ երկրի կառավարման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս