
«Արսենալը» հունվարին մեկ անգամ ևս փորձ կանի գնել Լեմարին

«Մոնակոյի» կիսապաշտպան Թոմա Լեմարն արդեն հունվարին կարող է տեղափոխվել Լոնդոն: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալն» ակտիվորեն փորձում էր ձեռք բերել երիտասարդ կիսապաշտպանին: ԶԼՄ-ները հաղորդում էին 100 մլն եվրո առաջարկի մասին, որից, սակայն, «Մոնակոն» հրաժարվեց:
Ըստ Daily Mail-ի տեղեկության՝ «զինագործների» ղեկավարությունը հունվարին նոր փորձ կձեռնարկի Լեմարին ստորագրելու համար, բայց էականորեն ավելի փոքր գումարով:
«Մոնակոն» ընթացիկ մրցաշրջանն այդքան լավ չի անցկացնում, ինչպես նախորդը, և արդեն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլից:
Ընթացիկ մրաշրջանում Լեմարն անցկացրել է 17 խաղ ակումբի և հավաքականի կազմերում, որոնցում դարձել է 3 գոլի և 3 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը