Բաժիններ՝

Ֆրանսիայում Greenpeace-ի ակտիվիստները մտել են ատոմակայանի տարածք

Greenpeace բնապահպանական կազմակերպության մի խումբ ակտիվիստների նոյեմբերի 28-ին հաջողվել է մտնել Կրյուայի ատոմային էլեկտրակայանի տարածք, որը գտնվում է Օվեռն-Ռոնա-Ալպերի տարածաշրջանում:

Այդ մասին հայտնել են ֆրանսիական ԶԼՄ-ները: Greenpeace-ի հայտարարության մեջ ասվում է, որ EDF ֆրանսիական պետական ընկերությունը, որը ԱԷԿ-ի օպերատորն է, իր օբյեկտների անվտանգությունն ապահովելու բավարար միջոցներ չի ձեռնարկում: «Մենք դատապարտում ենք EDF-ի անգործունությունն անվտանգության ապահովման հարցում:

Քանի՞ անգամ է հարկավոր, որ մեր ակտիվիստները թափանցեն ԱԷԿ-ի տարածք, որպեսզի դուք սկսեք ավելի լրջորեն վերաբերվել այդ խնդրին»,-ասված է կազմակերպության թվիթերում: ԶԼՄ-ները նշում են, որ ընդհանուր առմամբ օբյեկտի տարածք է հաջողվել մուտք գործել 22 ակտիվիստների, որոնցից մի քանիսն ավելի ուշ բերման են ենթարկվել կարգի պահապանների կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս