Բաժիններ՝

Կալիֆորնիայում շնաձուկը հարձակվել է հայ երիտասարդի վրա

Սպիտակ շնաձուկը Կալիֆորնիայի Մոնթերեյ նեղուցում հարձակվել է այնտեղ լողացող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա: Ինչպես հաղորդում է Daily News-ը, շնաձկան հարձակման մասին անմիջապես իմացել է նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, ով լսել է որդու սահմռկեցուցիչ ճիչը:

Արմենը պատմել է, որ անձամբ ականատես չի եղել հարձակման պահին, սակայն լսելով որդու ձայնն անմիջապես հասկացել է, որ ինչ-որ աղետալի բան է տեղի ունեցել:

«Այդ պահին ասես կայծակը հարվածեց: Սարսափելի էր, նրա մկանները պոկված էին: Սակայն ես չէի կարող ինձ խուճապի մատնվելու շքեղություն թույլ տալ, բղավել կամ լինել էմոցիոնալ: Ես ստիպված էի կենտրոնանալ և անել հնարավոր ամեն բան օգնելու որդուս»,- պատմել է Ազատյանը:

Գրիգոր Ազատյանը թեպետ ապաքինվում է, սակայն դեռևս հստակ չէ նրա ոտքին հասցված վնասի չափը: Դեռ վաղ հասակից նա հոր հետ գնում է ձկնորսության:

Նա պատմել է, որ սուզվելով ջրի նկարահանումներ է արել, ապա վերցրել է ձկնորսական պարագաներն ու կրկին անցել ջրի տակ, երբ հանկարծ նկատել է շնաձկանը և փորձել է զգուշացնել հորը վտանգի մասին: Նրան թվացել է, թե կենդանին հեռու է լողացել, երբ վերջինս հետևից եկել ու հարձակվել է:

Շնաձուկը երկու անգամ կծել է նրան, Գրիգորը չի կարողացել վերցնել ոտքին ամրացված դանակը, միայն ոտքով հարվածել է ձկանը և հրաշքով հասցրել ազատվել նրանից:

Երբ դուրս են եկել ափ, նրանց օգնել են ձկնորսները: Այնուհետև Գրիգորին տեղափոխել են հիվանդանոց:

Նա երկու վիրահատություն է տարել, սակայն առաջիկայում ունենալու է ևս մեկը:

Նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, նշում է, որ որդու ողջ մնալու փաստն ինքնին հրաշք է, և ինքը շատ ուրախ է դրա համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս