Բաժիններ՝

Եվրապատգամավորները բանտում կայցելեն Կատալոնիայի նախկին նախարարներին

Եվրախորհրդարանի (ԵԽ) 17 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որոնք ներկայացնում են «կանաչների», արմատական ձախերի, լիբերալ-դեմոկրատների եւ եվրոպական պահպանողականների խմբակցությունները, առաջիկա շաբաթներին կժամանի Իսպանիա՝ Կատալոնիայի կառավարության՝ բանտում գտնվող նախկին անդամներին այցելելու համար:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախաձեռնող խմբում: «Նրանք (ԵԽ-ի պատգամավորները – խմբ.) կայցելեն բանտեր, որտեղ կատալոնացի քաղաքական բանտարկյալները նստած են վերջերս կայացած հանրաքվեից եւ խորհրդարանի կողմից անկախության հռչակումից հետո»,- ասել է գործակալության զրուցակցուհին:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի պատգամավորներն անհրաժեշտ են համարում նրանց ազատումը կալանքից, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքների տարմադրումը նրանց վերադարձի դեպքում, ովքեր մեկնել են արտասահման:

Իսպանիայի Ազգային դատական պալատի դատավորը նոյեմբերի 2-ին կարգադրել է մինչեւ ըստ էության գործի քննությունն առանց գրավով դուրս գալու իրավունքի կալանքի տակ վերցնել Կատալոնիայի կառավարության ութ նախկին անդամների, այդ թվում՝ ժեներալիտետի ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերեսին: Հաջորդ օրը նա տվել է Պուչդեմոնի եւ Կատալոնիայի կառավարության մյուս նախկին անդամների կալանման գրություն, որոնք գտնվում են Բրյուսելում: Բրյուսելի դատախազությունը պահանջել է Իսպանիային հանձնել Պուչդեմոնին եւ նրա կառավարության մյուս նախկին անդամներին: Բրյուսելում նոր դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս