![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանը մտել է գրիպի սեզոն. արձանագրվել է սուր շնչառական վարակների շուրջ 2500 դեպք. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/eksperti_prognoziruyut_podem_zabolevaemosti_grippom_i_orvi_v_moskve_v_nachale_2015_goda.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն արդեն մտել է գրիպի սեզոն, որը շարունակվելու է հաջորդ տարվա ապրիլ ամսին։ Այս տարի թռչնագրիպով ապահովագրված ենք, բայց հնարավոր է՝ գործ ունենանք գրիպի H 1 տեսակի հետ, որը նույն խոզի գրիպն է»։
Թերթի հետ զրույցում Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշել է, որ երկրի ամբողջ տարածքում մեկ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակների գրեթե 2500 դեպք։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: