Բաժիններ՝

Հռոմի պապի համեստ ավտոմոբիլն ապշեցրել է Մյանմայի բնակիչներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Յանգոնի բնակիչներին զարմացրել է իր համեստությամբ՝ Մյանմայի այդ քաղաքում երթեւեկելու համար ընտրելով համեմատաբար ոչ թանկ ավտոմոբիլ: Նոյեմբերի 28-ին այս մասին հայտնել է The Myanmar Times թերթը։ Քահանայապետը Մյանմայի այդ ամենախոշոր քաղաք է ժամանել նոյեմբերի 27-ի երեկոյան:

Հազարավոր մարդիկ էին շարվել օդանավակայանից ձգվող ճանապարհի երկայնքով՝ Ֆրանցիսկոս պապին ողջունելու համար: Նրանց մոտով նա անցել է մուգ կապույտ Toyota Mark II Grande-ով: Դա այդ ավտոարտադրողի հարաբերականորեն ոչ թանկ եւ ոչ նոր մոդել է, նշել է հրատարակութունը:

Բաց լուսամուտից Ֆրանցիսկոս պապը ժպտացել եւ ձեռքով է արել իրեն ողջունող մարդկանց: Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի համեստ ավտոմեքենան տպավորություն է գործել հավաքվածներից շատերի վրա, գրել է The Myanmar Times-ը:

Թանկ ավտոմեքենաները բավականին հարգի են Հարավարեւելյան Ասիայում, քանի որ համապատասխանում են իշխանության եւ հաջողության վերաբերյալ տեղի հասարակության պատկերացումներին, պարզաբանում է հրատարակությունը: Նոյեմբերի 27-ին Յանգոնում քահանայապետն ընդունել է Մյանմայի բանակի գլխավոր հրամանատար Մին Աուն Հլաինգին, որի հետ հանդիպումը տեւել է ընդամենը 15 րոպե, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս