Սիրիայում ամերիկացի զինվորականների թվաքանակը հասել է 1720-ի. Պենտագոն
Գրեթե 26 հազար ամերիկացի զինծառայողներ են գտնվում Իրաքում, Սիրիայում եւ Աֆղանստանում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նոր հաշվետվությունում:
Պենտագոնի սեպտեմբերի 30-ի տվյալներով՝ Իրաքում ԱՄՆ-ի զորակազմի թվաքանակը հասել է 8 հազար 892-ի, Սիրիայում՝ հազար 720-ի, իսկ Աֆղանստանում՝ 15 հազար 298-ի: Այս թվերը հրապարակվել են կանոնավոր զորքերում, պահեստային ուժերում գտնվող ծառայողների եւ քաղաքացիական ծառայողների թվաքանակի վերաբերյալ նախարարության կողմից ներկայացված եռամսյակային հաշվետության շրջանակներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: