Բաժիններ՝

«ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստն այս պահին Դե Բրույնեն է». Էդեն Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ում է համարում առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Ըստ բելգիացու կարծիքի՝ տվյալ պահին լավագույն ֆուտբոլիստն ԱՊԼ-ում հանդիսանում է իր համերկրացին՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:

«Կևինը հաստատ լավագույն ֆուտբոլիստն է ԱՊԼ-ում հենց այս պահին: Առաջնության լավագույն թիմը «Մանչեսթեր Սիթին» է: Կևինը կարևոր օղակ է հանդիսանում Խոսեպ Գվարդիոլայի համակարգում, և լավագույն ֆուտբոլիստը՝ լավագույն թիմում»,- հայտարարել է Ազարը։ Տվյալ պահին Ազարը և Դե Բրույնեն գտնվում են Բելգիայի հավաքականի տրամադրության տակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս