Բաժիններ՝

Լեմպարդը գտնում է, որ Մոուրինիոն մեղավոր չի լինի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթի ԱՊԼ-ն

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեղավոր չի լինի այն դեպքում, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներում մանկունյանցիները չկարողանան դառնալ Անգլիայի չեմպիոն:

«Մոուրինիոն մարզիչ է, ով սիրում է հաղթել, և նա հաղթելու շանսեր ունի: Նա տարբերվում է Պեպ Գվարդիոլայից, տարբերվում է Անտոնիո Կոնտեից, նա իր ճանապարհն ունի: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթի ԱՊԼ-ն, ապա ինձ համար դա խոսում է ֆուտբոլիստների որակի մասին:

Այս տարի «Մանչեսթեր Սիթին» շատ ուժեղ թիմ ունի, «Չելսին» դեռևս ուժեղ կազմ ունի: Բայց ես իսկապես մտածում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունակ կլինի մրցակցության մրցաշրջանի վերջում: Այնպես որ, կտեսնենք»,- Լեմպարդին է մեջբերում Goal պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս