Ավոկադո և վարսակի փաթիլներ. հրաշալի խառնուրդ լավ մաշկի համար

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։

Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է։ Ավոկադոն մի շարք սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ճարպաթթուներ, որոնք կարող են խոնավեցնել, փափկեցնել մաշկը։ Բիոտինն օգնում է պահպանել մաշկի առողջությունը, պայքարել մաշկի չորության ու թեփոտման դեմ։ Ավոկադոն նաև վիտամին A է պարունակում, որը կարող է բուժել մաշկը։

Մաշկն առողջացնելու, դրանց գեղեցիկ տեսք հարղոդելու նպատակով խորհուրդ է տրվում ավոկադոն համադրել վարսակի փաթիլների հետ։ Վարսակը սննդարար բաղադրիչ է, որը հանգստացնող և փափկեցնող ազդեցություն է ունենում։

  • Պատրաստեք անհրաժեշտ քանակով ավոկադո և վարսակի փաթիլների թեփ։
  • Ավոկադոյի փափուկ մասը լցրեք տարայի մեջ, ավելացրեք վարսակի փոշին։
  • Հարկավոր է լավ խառնել երկու բաղադրիչները, մինչև միասեռ զանգված ստանաք։
  • Դիմակը քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե։
  • Ջրով լվացեք դեմքը, մերսեք շրջանաձև շարժումներով։ Այս գործողությունը հնարավորություն կտա շերտազատել մաշկը և հեռացնել մահացած բջիջները։
  • Մաքուր, փափուկ սրբիչով սրբեք դեմքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս