Բաժիններ՝

Հունվարից հոկտեմբեր ավելի քան 156 հազար փախստական է ժամանել Գերմանիա

Ընթացիկ տարվա տասն ամսվա ընթացքում՝ հունվարից մինչեւ հոկտեմբեր ներառյալ, 156 հազար 23 մարդ է մուտք գործել Գերմանիա, որոնք հավակնում են փախստականի կարգավիճակի. միայն հոկտեմբերին գրանցվել են 15 հազարից փոքր-ինչ ավելի ժամանածներ: Այդ մասին հայտնել է ԳՖՀ-ի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Փախստականի կարգավիճակի հավակնող անձինք տարեսկզբից ԳՖՀ են ժամանել հիմնականում Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից: Մեկնման երկրների առաջին տասնյակում հայտնվել է նաեւ Ռուսաստանը (10-րդ տեղ): Նշված ժամանակաշրջանում ապաստան ստանալու խնդրանքով Գերմանիա է ժամանել Ռուսաստանի 3 հազար 978 քաղաքացի:

Ընդամենը հունվարից մինչեւ հոկտեմբեր ներառյալ ժամանակաշրջանում 187 հազարից ավելի մարդիկ են իրենց ապաստան տրամադրելու դիմում ներկայացրել գերմանական միգրացիոն գերատեսչություն: 2016 թվականին նման դիմումների թիվը գրեթե 694 հազար էր: Այսպիսով, խնդրագրերի թվաքանակը նվազել է 73 տոկոսով, նշում է ԳՖՀ-ի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը գերատեսչության կայքում: Ընդ որում՝ չմշակված հայտերի թվաքանակը հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է գրեթե 87 հազար. 2016 թվականին այս թիվը 500 հազարից ավելի էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս