Բաժիններ՝

«Էմերիի և Կավանիի հետ կոնֆլիկտների մասին շշուկներն ինձ ցավ են պատճառում». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ կոնֆլիկտներ չունի թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի և թիմակից Էդինսոն Կավանիի հետ: Իսպանացի մասնագետի և ուրուգվայցի հարձակվողի հետ բրազիլացու լարված հարաբերությունների մասին շշուկները վերջին ժամանակներս ավելի հաճախ են սկսել հայտնվել ԶԼՄ-ներում:

«Ես ոչ մի պրոբլեմ չունեմ ո՛չ Կավանիի, ո՛չ էլ մարզչի հետ: Ես երջանիկ եմ Փարիզում: Այդ բոլոր շշուկներն ինձ ցավ են պատճառում: Ես խնդրում եմ դադարեցնել դրանք: Սուտն ինձ անհանգստացնում է ամենից շատ: Եթե ես ինքս չպատմեմ ամբողջ ճշմարտությունը, մարդիկ կհավատան գրված ստին»,- Նեյմարի խոսքերն է մեջբերել Le Parisien-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս