Բաժիններ՝

Շաքիրան վնասել է ձայնալարերը և չեղարկել համերգները Եվրոպայում

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շաքիրան մի շարք համերգներ է չեղարկել Եվրոպայում ձայնալարերի խզվելու պատճառով: Այդ մասին նա հայտնել է իր Instagram-ում: Սկզբում Շաքիրան չեղարկել է նոյեմբերի 8-ի համերգը գերմանական Քյոլնում:

Այնուհետեւ նա գրել է, թե հույս ուներ, որ կկարողանա ձայնը վերականգնել նախքան նոյեմբերի 10-ը Փարիզում պլանավորած համերգը: «Վերջին մի քանի օրերը ես նվիրել եմ ձայնալարերիս բուժմանը: Մեծ հույս ունեի, որ կապաքինվեմ եւ կերգեմ Փարիզում:

Այնուամենայնիվ, ցավոք, դա հնարավոր չեղավ, եւ իմ բժիշկները խորհուրդ տվեցին խնայել ձայնս»,-գրել է երգչուհին: Շաքիրան հայտնել է որ չեղարկվում են նոյեմբերյան համերգները Փարիզում, Անտվերպենում եւ Ամստերդամում: «Մենք աշխատում ենք հաստատել համերգների նոր ամսաթվեր»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս