Բաժիններ՝

Թուրքական «ASELSAN»-ը ներկայացրել է սեփական արտադրության հակատանկային համակարգի արդիականացված տարբերակը

Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության «SARP» տեսակի  հեռակառավարվող  հակատանկային համակարգի  արդիականացված տարբերակը:

Ըստ թուրքական «Ulusalkanal» լրատվակայքի`  նշյալ զինատեսակը ներկայացվել է Թայլանդում ընթացող «Defense&Security-2017» անվամբ ռազմական տոնավաճառին:

Նշվում է, որ այդ համակարգերը արտահանվում են աշխարհի 13  տարբեր երկրներ:

«ASELSAN»-ի փոխտնօրեն Մուստաֆա Քավալի խոսքերով՝ իրենք 1 ամսվա ընթացքում  արտադրում են 100 հատ նման զինատեսակ:

Թուրքական աղբյուրը նշում է, որ այս համակարգը  հնարավորություն ունի ոչնչացնել թիրախը, թե ցերեկային, թե գիշերային ժամերին:

Հիշեցնենք, որ 40 տարվա պատմություն ունեցող ASELSAN-ը համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մասնագիտացված է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ:

Հիմնադրվել է 1975-ին թուրքական բանակի զինանոցը ժամանակակից սարքավորումներով հագեցնելու նպատակով: 1983-ին սկսել է իր արտադրանքի առաջին արտահանումը: Այս պահի դրությամբ ASELSAN-ը ունի մինչև 2024 թվականը նախանշված 9.4 մլրդ ամերիկյան դոլարի պայմանագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս