Բաժիններ՝

«Ատլետիկոն» հետաքրքրված է Անդեր Էրերայի ծառայություններով

«Հնդկացիները» մտադիր են «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել կիսապաշտպան Անդեր Էրերային: «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի առաջնայնությունը տրանսֆերային շուկայում այս պահին հանդիսանում է միջին գծի ուժեղացումը:

Ինչպես հաղորդում է AS-ը, առաջին ամառային նորեկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան: Նշվում է, որ ամռանն իսպանացիները փորձել են վերադարձնել Անդերին հայրենիք, սակայն բանակցությունները մտել են փակուղի:

Էրերայի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ լրանում է մրցաշրջանի վերջում, իսկ դա նշանակում է, որ արդեն ձմռանը նա կարող է մտնել պաշտոնական բանակցությունների մեջ յուրաքանչյուր ակումբի հետ: Ընդ որում, պարբերականը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն վերջինս մերժել է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930