«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 04-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրերս կայացած հանդիպումից հետո, հաշվի առնելով ՀՀ նախագահ եւ Ադրբեջանի նախագահի ելույթները ՄԱԿ-ում, տպավորություն է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների նոր էջ է սկսվում»:
Ըստ Սամվել Սարգսյանի, իր և համագյուղացի Հենրիկ Ավագյանի միջև առկա են եղել քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնց կապակցությամբ դատարանում առկա են քաղաքացիական գործեր, սակայն մինչև դեպքը՝ 2015թ մայիսի 20-ը, իրենց միջև այդ վեճերն արդեն իսկ ավարտված են եղել և առկա են համապատասխան վճիռներ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թանկարժեք մետաղադրամների ու գեղանկարների հավաքածու ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:
«Դաշտը թողնված է ազատ, ժողովրդի կողմից ով հավանություն ստանա, նա էլ կընտրվի: Իհարկե, նախապատվությունը տալիս ենք երիտասարդներին, նաեւ այդ կոնտեքստում ենք ուզում մեր թեկնածուներին առաջադրել, ներկայանալ թարմացված կազմով»:
Մեղադրողն իր ռեպլիկում հայտարարեց, որ գործում առկա են տվյալներ, որ վաղեմության ժամկետն անցած չէ: Մասնավորապես, ըստ գործում առկա փաստաթղթի, Կալաշովը Ֆրանսիայում որպես մեղադրյալ է ներգրավվել «չարագործների խմբի կողմից» գողացված իրերը թաքցնելու, փողերի լվացման գործով, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 04:02-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դասասենյակները նավթի վառարաններով են տաքացվում, իսկ ճաշարանը, սանհանգույցն ու բուժկետը` էլեկտրական սալիկներով: Հեղուկ վառելիք են հատկացնում նաեւ մարզասրահին: Տնօրենն անկեղծացավ` տաքացնել դպրոցը չի հաջողվում:
«Թերեւս այս նորամուծությամբ է պայմանավորված որոշ պատգամավորների «բարոյական հետողորմյան»։ Օրինակ՝ երեկ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե ինքը հետ է վերցրել դիմումը եւ ամոթի զգացում ունի»:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը: Ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս հայտնել էր, որ վրացական կողմը արդեն մերժել է:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ «Զվարթնոց» օդանավակայանով երկրից մեկնել է 933 հազար 384 քաղաքացի եւ ժամանել 922 հազար 910-ը: Իսկ ահա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 33 հազար 713 հոգի, ժամանել՝ 32 հազար 176-ը: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից հեռացած ու չվերադարձած քաղաքացիների թիվն ավելի շատ էր՝ 26 հազար 681:
Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից: Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ:
Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված:
Սփայք կղզում գտնվող բանտը, որը կոչել են իռլանդական «Ալկատրաս», ստացել է World Travel Awards 2017 պարգեւը եւ դարձել Եվրոպայի լավագույն տուրիստական տեսարժան վայրը:
Ծանուցումների ավելի քան 30 տոկոսը, որոնք մենք ստանում ենք սմարթֆոնների միջոցով, վատացնում են մեր տրամադրությունը:
Alexander McQueen բրիտանական նորաձեւության տունը Փարիզում կազմակերպված Նորաձեւության շաբաթի շրջանակներում անցկացրել է գարուն-ամառ-2018 նոր հավաքածուի ցուցադրությունը:
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը մտադիր է ստեղծել կանանց թիմ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դդումով չիզքեյք՝ առանց խմորի:
Այս հնարքները կօգնեն պահպանել հագուստի գույնը։
Չարժե բոլոր պարտականությունները դնել սեփական ուսերին: Թույլ տվեք տղամարդուն հոգ տանել ձեր մասին՝ տանել ծանր պայուսակը, նորոգել լոգասենյակի ծորակը և բանկային հաշիվները վճարել: Մի փորձեք ձեր տղամարդու համար մայր լինել, թույլ տվեք նրան ինքնադրսևորվել:
Առողջության հետ կապված խնդիրների առկայության դեպքում օրգանիզմը մեզ նշաններ է ուղարկում։ Կարևոր է սովորել հասկանալ այդ նշանները և ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Եթե նկատում եք անքնություն, քաշի նվազում, եղունգների ու մազերի թուլություն, մաշկի չորություն, հաճախակի գլխացավեր, հոգնածություն, ապա հարկավոր է ուշադիր լինել։
Ամենակարևոր հարցը, որն այս պահին պարզաբանման կարիք ունի, հետևյալն է՝ ինչպե՞ս կարող է բնակչության թիվը նվազել 1.6 հազարով, իսկ աշխատանքային ռեսուրսների քանակն ավելանալ 52 հազարով։ Հենց այս անհասկանալի հակասության մեջ է թաքնված գործազրկության մակարդակի նվազման գաղտնիքը, որը, հուսով ենք, պատկան կառույցները հարկ կհամարեն պարզաբանել։