
Alexander McQueen-ը «մերկ» զգեստներ է հագցրել մոդելներին

Alexander McQueen բրիտանական նորաձեւության տունը Փարիզում կազմակերպված Նորաձեւության շաբաթի շրջանակներում անցկացրել է գարուն-ամառ-2018 նոր հավաքածուի ցուցադրությունը: Այդ մասին հայտնել է Buro 24/7-ը:
Շոուի ամենավառ դրսեւորումնեից մեկը դարձել է մոդելների սանրվածքը, որոնք հարթակ են դուրս եկել դեմքին սոսնձված մազերով: Նրանցից ոմանք հագել էին մինչեւ հատակ հասնող թափանցիկ զգեստներ: Նաեւ շարքում ներկայացված են կարճ բազմաշերտ զգեստներ, թիկնոցներ, գունեղ անդրավարտիքներ, բրուտալ կոշիկ՝ դուրգամներով, եւ մեծածավալ մանյակներ:
Alexander McQueen-ը բրիտանական նորաձեւության տուն է, որը մասնագիտանում է հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների, ինչպես նաեւ պարֆյումերիայի ու ներքնազգեստի արտադրության բնագավառում: Այն հիմնադրվել է 1992 թվականին դիզայներ Ալեքսանդր Մաքքուինի կողմից: