
«Ռեալը» կանանց ֆուտբոլային թիմ կստեղծի

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը մտադիր է ստեղծել կանանց թիմ:
«Նախ, մենք ցանկանում ենք ստեղծել կանանց ֆուտբոլային բաժին, որպեսզի թիմը կարողանա մարզվել: Մենք չենք պատրաստվում թիմ ստեղծել օտարերկրացի խաղացողների հետ, բայց թիմը պետք է հայտնվի, թեկուզ սիրողական լինի»,- ասել է Պերեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը