Ուժեղացված ծառայություն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ տասնամյակների համատեղ կյանքի ընթացքում իր կինը՝ Բրիժիտը, դարձել է իր էության անքակտելի մասը:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը խոսելով նախագահ Ս. Սարգսյանի այս քայլի մասին՝ ասաց, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնն ամենահարմար տեղն է քաղաքական այս կարգի հայտարարությունների համար:
2015թ. Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղարկելուց հետո այդ երկիրը սկսել է ավելի մեծ թափով զարգացնել իր երկաթուղային տրանսպորտը: Ընդ որում, Իրանը ձգտում է կառուցել և արդիականացնել ոչ միայն իր ներքին երկաթուղային ցանցը, այլև մի շարք երկրների հետ համատեղ կառուցել երկաթուղիներ և միացնել իր երկաթուղային ցանցն այլ երկրների երկաթուղիների հետ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Նյու Յորքում տեղակայված Դոնալդ Թրամփի մանկության տանը մի քանի օրով փախստականներ էին բնակություն հաստատել: Նրանք կիսում էին իրենց պատմությունները՝ փախստականների ճգնաժամի վրա ուշադրություն գրավելու նպատակով:
«Դե, ես էլ առաջարկում եմ Լուսնի հետ, Մարսի հետ շատ սերտ հարաբերություններ ստեղծել, բայց դրանք ուղղակի խոսքեր են, բայց ինչպե՞ս, ո՞ր ուղղությամբ, ի՞նչ հիմքերի վրա, ո՞նց դա պետք է լինի, դա պետք է շոշափելի լինի, քաղաքականությունը շոշափելի բան պետք է լինի, ոչ թե դատարկախոսություն»:
Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Կավանին ՊՍԺ-ի կազմում անցկացնում է իր 5-րդ մրցաշրջանը, իսկ Նեյմարը թիմում խաղում է 2 ամիս: 2016-18թթ. մրցաշրջանում Կավանին դարձել է 9 գոլի հեղինակ, Նեյմարը՝ 6:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ պարգևներ է հանձնել մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը։
«Գիտականորեն ապացուցված է, որ գալիս է որոշակի տարիք, դա 50-ից վերև տարիքն է, որ մարդը սկսում է կարոտել իր մանկությունը և երիտասարդությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվել»:
Մուհամեդ անունը ութերորդ հորիզոնականն է զբաղեցրել ամենատարածված այն անունների ցուցակում, որոնք ծնողներն անցյալ տարի իրենց նորածին երեխաներին տվել են Անգլիայում եւ Ուելսում:
Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում սա առաջին հանդիպումն էր երկու խմբերի միջև՝ կապված «Ամերիկանա»-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի վահանակի համար վճարովի գովազդային տարածք տրամադրելու մերժման հետ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող բանաձև է ընդունել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածին երեխայի խնամքն ստանձնելու նպատակով առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Մեկ տաղավարն արդեն պատրաստ է, կառուցում ենք երկրորդը, որի շնորհիվ արդեն 60 տնտեսվարող հնարավորություն կունենա վաճառք իրականացնել այստեղ: Տարածքում ամբողջական և ավելի որակյալ ծառայություն ենք մատուցելու, մսի ընդունման կետ կունենանք, նաև կբարելավենք լաբորատոր փորձաքննությունների հնարավորությունները»,-ասում է «Նյու մարկետ» ՍՊԸ պատասխանատու Անդրանիկ Բրդոտյանը:
«Յուվենթուսն» իր լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին արժանի փոխարինող է փնտրում, ով 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել կարիերան:
Ռուսաստանցիների ավելի քան երկու երրորդը ցանկանում է պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին այդ պաշտոնում տեսնել նաեւ 2018 թվականից հետո, ինչի մասին վկայում են «Լեւադա-կենտրոնի» կատարած հարցման արդյունքները։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը լսելու եկել էին նաև նրա ընտանիքի անդաﬓերը:
Ֆիզկական ակտիվությունը կարևոր է օրգանիզմի առողջական վիճակի համար և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ինտենսիվ շարժումները խթանում են էնդորֆինների արտադրությունը։ Ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը մեծացնելու համար երաժշտություն լսեք։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ ակումբի հետ նոր պայմանագիրը ստորագրված է: Սպասում ենք «Արքայական ակումբի» պաշտոնական հայտարարությանը:նը
Apple կորպորացիան սեպտեմբերի 19-ին թողարկել է iOS 11 նոր գործառական համակարգն իր շարժական սարքերի համար:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից:
Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և նրանց վիճակը գնահատվում է թեթև:
Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։
«Սովետական Միության քայքայումը մեծ հնարավորություն ստեղծեց, որպեսզի հռչակվի Հայաստանի անկախությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Հրատարակության տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի՝ Brexit-ի թեմայով սեպտեմբերի 22-ին Ֆլորենցիայում նախատեսված ծրագրային ճառում կարծարծվի հրաժարադրամի թեման:
«Սրանք արձանագրություններ են, որոնց ես մշտապես դեմ եմ եղել, կարող եմ ասել, որ նման արձանագրություններ՝ լի բացասական հետևանքներով, մեր պատմության մեջ չի եղել: Սա ավելի վատ է, քան Կարսի պայմանագիրը, քան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, և այլն»: