Պետգույքի կառավարման վարչությունն աճուրդի է հանել պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենան
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից:
*Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00, ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով 010-52-88-35 և 043-06-07-09 հեռախոսահամարներով:
**Համաձայն ՀՀ կառավարության 2017թ. սեպտեմբերի 7-ի թիվ 1093-Ա որոշման՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 14 400 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո տասնօրյա ժամկետում գնորդի հետ իրականացնում է գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ:
Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:
Բոլոր աճուրդները սկսվում են ժամը 10:00 -ին:
Աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Աճուրդը կայանալու դեպքում հաջորդ աճուրդ(ներ)ը չի(չեն) անցկացվում:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք յուրաքանչյուր աճուրդի համար մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին են (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) ներկայացրել.
– աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է՝ յուրաքանչյուր աճուրդի համար յուրաքանչյուր գույքի մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը:
– աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը, որի չափն է` գույքի գնահատված արժեքը մինչև 50000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 1000 (հազար) դրամ, գույքի գնահատված արժեքը 50000-ից բարձր մինչև 100000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 5000 (հինգ հազար) դրամ,
գույքի գնահատված արժեքը 100000-ից բարձր մինչև 500000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ,
գույքի գնահատված արժեքը 500000 դրամը գերազանցելու դեպքում՝ 20000 (քսան հազար) դրամ (վճարվում է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի դրամարկղ), գույքի գնի մեջ չի ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից չի վերադարձվում,
– անձնագիրը, անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձինք նաև հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:
Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:
Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:
Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը պարտավոր է` հանձնարարագիր ստանալուց երեսուն րոպեի ընթացքում, վճարել իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, որը սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) հետագա վճարումները կատարելու դեպքում, նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում չի վերադարձվում և տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ լոտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:
Եթե աճուրդում հաղթող համարված մասնակիցը սահմանված ժամկետում (հանձնարարագիր ստանալուց 30 րոպեի ընթացքում) վճարում է իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, ապա նա ճանաչվում է աճուրդի հաղթող և ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL://www.spm.am:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը: